Իրվայնի Կալիֆորնիայի համալսարանի (UCI) նյութագիտության և ճարտարագիտության վաստակավոր պրոֆեսոր Տիրան Ապելյանը և նրա կինը՝ թոշակի անցած օրթոդոնտՍեդա Ապելյանը, վերջերս 100 000 ԱՄՆ դոլարի չափով միջոցներ են հատկացրել արևմտահայերենի UCI ուսուցման ծրագրով ասպիրանտների ուսուցումը ֆինանսավորելու համար, հաղորդվում է համալսարանի կայքում:
Տիրան Ապելյանի խոսքով ՝ այս ծրագիրը վճռորոշ նշանակություն ունի արևմտահայերենի պահպանման համար:
«Մենք ուզում ենք վստահ լինել, որ արևմտահայերենը պահպանվում է, և որ երիտասարդների մոտ, ովքեր դրա կարիքն ունեն, կան ռեսուրսներ, որոնք թույլ են տալիս նրանց սովորել»,- ասաց Տիրան Ափելյանը:
Նշվում է, որ Ապելյանների նախնիները Օսմանյան կայսրությունում 1915-1923 թթ. ցեղասպանության ժամանակ ողջ մնացած և Մերձավոր Արևելքում, Եվրոպայում և Ամերիկայում հայկական համայնքներ ստեղծած հայերի թվին են պատկանում: Նշվում է նաև, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն դեռևս 2010 թվականին հայտարարել է, որ արևմտահայերենը վտանգված է, և որ ավելի ու ավելի քիչ են Ցեղասպանությունը վերապրած հայերի ժառանգները: Կալիֆորնիայի համալսարանում հայագիտական հետազոտությունների կենտրոնի հիման վրա հայոց լեզվի ուսուցման ծրագիրը պատմության պրոֆեսոր Ուրի Բերբերյանի ղեկավարությամբ առաջարկում է երկամյա արևմտահայերենի ուսուցում, իսկ UCI հումանիտար դպրոցն առաջարկում է Հայաստանի պատմության բակալավրիատի և մագիստրատուրայի ծրագրեր, ինչպես նաև հայոց լեզվի ուսուցման լրացուցիչ ծրագրեր: