Այս պահի դրությամբ հետցնցումների ակտիվությունը շարունակվում է: Facebook-յան իր էջում գրել է ԱԻՆ լրատվության վարչության պետ Անի Բաղդասարյանը։
«Առկա տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ ուժեղ երկրաշարժի հավանականությունը փոքր է։ Բնակիչները կարող են վերադառնալ իրենց բնակարանները։ Հնարավոր է լինի հետցնցում, որը կզգացվի բնակչության կողմից, սակայն հորդորում ենք խուճապի չմատնվել», – գրել է ԱԻՆ պաշտոնյան։