Արցախի Հանրապետությունից տեղահանված բնակիչները շարունակում են իրենց բողոքի ակցիաները։ Նրանք հերթական անգամ հավաքվել են կրկին բարձրաձայնելու իրենց խնդիրների մասին։
Նշենք, որ արցախցիները պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացրել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առաջ, ՌԴ-ի, Ֆրանսիայի դեսպանատների մոտ։ Արցախից տեղահանվածներն ակցիաներ են անցկացրել նաև ՀՀ ԱԳՆ շենքի դիմաց։ Արցախցիները պահանջում են, որպեսզի իրենց փախստականի կարգավիճակ տրամադրեն։ Բողոքի ակցիայի մասնակիցները նաև մատնանշում են, որ իրենց բնակարանների հարցը լուծված չէ։
Օրեր առաջ Արցախից տեղահանվածներն բողոքի ակցիան են անցկացրել կառավարության շենքի դիմաց և նամակ են փոխանցել ՀՀ իշխանություններին՝ պահանջելով քայլեր ձեռնարկել և ապահովել Խրամորթ, Խնապատ համայնքների բնակիչների անվտանգությունը։