Օրվա ընթացքում ավարտվել են վնասված գազատարի վերանորոգման աշխատանքները։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Տեղեկատվական շտաբից հայտնում են, որ այս պահին բնական գազն արդեն իսկ մատակարարվում է «Արցախգազ» ՓԲԸ ընդունման կետ։
Միևնույն ժամանակ տեղեկացնում են, որ անվտանգ և անխափան գազամատակարարումն ապահովելու նպատակով բնական գազի օգտագործումն «Արցախգազ» ՓԲԸ բաժանորդներին հասանելի կլինի սկսած մարտի 19-ից։
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը պայթեցրել էր Արցախի գազատարը, արցախցիները 10 օրից ավելի զրկված էին կապույտ վառելիքից։ Ադրբեջանական և ռուսական կողմերի միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում Արցախում գազը վերականգնվել է։