Հանրապետության նախագահ Վահագն Խաչատրյանն այսօր այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն:
Նախագահ Խաչատուրյանը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի, «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել վերականգնողական կենտրոնում, ծանոթացել ստեղծված հնարավորություններին, զրուցել կենտրոնում իրենց բուժումը ստացող անձանց հետ:
Նախագահ Խաչատուրյանը կարևորել է կենտրոնում բուժում ստացողներին արժանապատիվ և բնականոն կյանք վերադարձնելու անհրաժեշտությունը:
Կենտրոնում ընդգծել են, որ Զինվորական հաշմանդամների առողջական խնդիրները վերականգնելուց բացի մեծապես կարևորում են նաև զինհաշմանդամների՝ որպես լավ մասնագետների կայացման գործընթացը և աջակցում աշխատանքի տեղավորման հարցերում:
Նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել հայրենիքի պաշտպաններին՝ նվիրումի ու անմնացորդ ծառայության համար և նրանց մաղթել շուտափույթ առողջություն: