ՌԴ զինված ուժերը ուկրաինական զորքերի կողմից ռուսական օբյեկտներին հարվածներ հասցնելու դեպքում հարվածներ կհասցնեն որոշումների ընդունման կենտրոններին, այդ թվում՝ Կիևին։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է ТАСС-ը։
«Տեսնում ենք դիվերսիաների փորձեր և ուկրաինական զորքերի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում օբյեկտներին հարվածներ հասցնելու փորձեր։ Եթե նման դեպքերը շարունակվեն, ապա Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերը հարվածներ կհասցնեն որոշումների ընդունման կենտրոններին, այդ թվում՝ Կիևին, ինչից ռուսական բանակը մինչ այժմ ձեռնպահ է մնացել», – Կոնաշենկովի խոսքը մեջբերում է գործակալությունը։