Ես ճանաչում եմ մարդկանց, որոնք ձայն են տվել «Հայաստան» դաշինքին նրա համար, որովհետև հավատացել են մի անհեթեթության, թե նրանց այստեղ գործուղել է մեր դաշնակից Ռուսաստանի Դաշնությունը, որպեսզի մեզ հեռացնեն իշխանությունից՝ իրենց դարձնելով իշխանությունից։ Այս մասին կառավարության ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը։
Նա նշեց, որ մի քանի օր առաջ միֆ հօդս ցնդեց։
«Նրանց հետ արդյունավետ համագործակցությունը հանկարծ հօդս ցնդեց ռուս խաղաղապահների գործողություններով և ԱԳՆ հայտարարությամբ։ Իսկ երբ ավարտվում է բովանդակությունը, մարդիկ միշտ դիմում են վիրավորանքներին»,- ասաց պատգամավորը։