«Արցախգազ» ՓԲԸ֊ն տեղեկացնում է, որ Ստեփանակերտ մտնող գազատարի վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են, և մայրաքաղաքի գազամատակարարումը նախատեսվում է վերականգնել այսօր՝ ապրիլի 29-ին, ժամը 20:00 սահմաններում։ Մի փոքր ավելի ուշ կվերսկսի նաև գազալցակայանների աշխատանքը։ Այս մասին փոխանցում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Հիշեցնենք՝ «Արցախգազ» ՓԲԸ֊ն տեղեկացրել էր, որ Ստեփանակերտ մտնող գազատարի վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով ժամանակավոր դադարեցվել է մայրաքաղաքի գազամատակարարումը, ինչպես նաև գործող գազալցակայանների աշխատանքը։
Նախնական հաշվարկների համաձայն՝ աշխատանքները պետք է ավարտվեին և գազամատակարարումը վերականգնվեր ապրիլի 28-ին, բայց տեխնիկական խնդիրների պատաճառով վերանորոգման աշխատանքները հետաձգվել էին։