Ժամը 14։00-ի դրությամբ ոստիկանություն բերման է ենթարկվել 48 ցուցարար։ Այս մասին Armenia Today-ին հայտնեց ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։
Նրանք բերման են ենթարկվել Վարչական օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելը։
Հիշեցնենք, որ Երևանում այսօր վաղ առավոտից կրկին վերսկսվել են անհնազանդության ակցիաները: Մի շարք փողոցներ փակվել են:
Ընդդիմությունը մայիսի 2-ից սկսել է անհազանդության ակցիաներ իրականացնել Երևանում՝ փակելով մի շարք կենտրոնական փողոցներ։
Հիշեցնենք նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի կարգավիճակի վերաբերյալ նշաձողն իջեցնելու հայտարարությունից հետո Հայաստանում արդեն ավելի քան մեկ շաբաթ է՝ բողոքի ակցիաներ են սկսվել: