Ռուսաստանը հույս ունի, որ առաջիկայում կհաջողվի հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ուղղությամբ գործնական աշխատանք սկսել։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Գործընկերները հայտարարել են, որ իրենք մոտ են այդ գործընթացի շրջանակներում ազգային պատվիրակությունների ստեղծմանը», – նշել է նա ՝ հավելելով, որ Ռուսաստանն խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու համար արդեն ձևավորել է իր փորձագիտական թիմը: