Արդարադատության փոխնարար Սրբուհի Գալյանը ներկայացրել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։
Պատասսխանելով ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հարցին, թե քանի ընդդիմադիր պատգամավոր կա, որ անցնում է ապօրինի գույքի բռնագանձման օրենքով՝ նա նշեց․ «Իրականում թիվն այս պահին չեմ հիշում, բայց Դատախազության համար էական նշանակություն չունի, թե շահառուն ընդդիմադիր է, իշխանամետ կամ ինչ քաղաքական հայացքներ ունի»։
Նա նշել է, որ ընդհանուր առմամբ, այս պահին օրենքի շրջանակներում 300 ուսումնասիրություն կա, 20 ուսումնասիրություն ավարտվել է․ «20 անձանց գույք արգելադրվել է, ունենք նաև 9 հայցադիմում։
Մանրամասները՝ տեսանյութում։