ԱԳՆ-ի շենքում բոլոր սենյակների դռները փակ էին, աշխատակիցներն այնտեղ չէին։ Հանդիպեցինք փոխնախարար Մնացական Սաֆարյանի հետ, պահանջեցինք պատասխանել՝ կարո՞ղ եք ասել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, լռեց։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ԱԳՆ շենքից դուրս գալուց հետո ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը։
Պատգմավարն Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում այլ մանրամասներ ևս հայտնել է։
Հիշեցնենք, որ այսօր «Դիմադրություն» շարժման մասնակիցները շրջափակել էին ԱԳՆ-ի շենքը, մի շարք պատգամավորներ մուտք էին գործել ԱԳՆ շենք։
«Դիմադրություն» շարժումն արդեն մի քանի շաբաթ է, ինչ 08։00-ից ողջ մայրաքաղաքում անհնազանդության ակցիաներ է իրականացնում: Եղանակային պայմաններից ելնելով՝ երեկ հանրահավաք չի եղել։
Հավելենք, որ Երևանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են ընթանում, որոնց ընթացքում փակվում են փողոցներ, իրականացվում են երթեր, հանրահավաքներ, ավտոերթեր դեպի մարզեր։
Մանրամասները՝ տեսանյութում։