Մայիսի 22-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, և Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի միջնորդությամբ, մայիսի 26-ին հայկական կողմին է վերադարձվել ս.թ. ապրիլի 23-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Մարտիրոսովը:
Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ը։
Հիշեցնենք, որ հայկական բանակի զինծառայող Էդուարդ Արթուրովիչ Մարտիրոսովին ապրիլի 23-ին Պետական սահմանային ծառայության զինծառայողները ձերբակալել են Զանգիլանի շրջանի տարածքում՝ Ադրբեջանի պետական սահմանը հատելիս։
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ապրիլի 23-ին զորամասից մարտական հենակետ գնալու ճանապարհին, կորել էր կապը N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Արթուրի Մարտիրոսովի հետ: ՀՀ ՊՆ-ը գրում է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր` շարքային Մարտիրոսովին հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ: Նշանակվել է ծառայողական քննություն: