«Թող աշխարհը տեսնի թուրքերի ուժը և իմանա իր տեղը։ Այսուհետ մենք պետք է անդադար աշխատենք, որպեսզի ճանապարհ հարթենք մեր երեխաների համար»։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այդ մասին «TEKNOFEST-Azərbaycan» փառատոնում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է «Baykar» ընկերության տեխնիկական տնօրեն Սելջուկ Բայրաքթարը:
«Ես հավատում եմ, որ մեր պատանի եղբայրները, ովքեր կանցնեն այս մրցումներին, առաջ կշարժվեն այն եռանդով, որը նրանց կտա այդ ոգին», – ասել է Բայրաքթարը։