Մադրիդի «Ռեալի» և «Լիվերպուլի» միջև ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղի ժամանակ ֆրանսիացի ոստիկանները Փարիզում 68 մարդու են ձերբակալել: Այս մաիսն հայտնում է Interfax-ը`հղում անելով BFM TV-ին:
Հեռուստաալիքի տվյալներով՝ ձերբակալությունները կատարվել են «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտ: Բախումների ընթացքում ավելի քան 200 մարդ թեթև վնասվածքներ է ստացել, նրանց տեղում օգնություն է ցուցաբերվել:
Ինչպես հաղորդվում է, անկարգությունները սկսվել էին դեռ խաղից առաջ, ինչի պատճառով խաղը մեկնարկել էր 37 րոպե ուշ
Անկարգությունները տեղի են ունեցել, երբ տասնյակ անտոմս երկրպագուներ փորձել են ներխուժել մարզադաշտ։ Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել, ընդ որում՝ տուժել են նաև այն երկրպագուները, որոնց մոտ խաղի տոմսեր են եղել:
Հանդիպումն ավարտվել է 1:0 հաշվով՝ հօգուտ «Ռեալի»: