Ֆրանսիական «Նիցա» ֆուտբոլային ակումբն ակտիվորեն հետևում է «Կրասնոդարի» և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին։ Ակումբն արդեն կապ է հաստատել խաղացողի շրջապատի հետ՝ համոզելու նրան տեղափոխվել Ֆրանսիա, հայտնում է Metaratings.ru-ն:
Ըստ աղբյուրի՝ մոտ ժամանակներս «Նիցան» պաշտոնական առաջարկ կնախապատրաստի, Սպերցյանն ինքը կորոշի իր ապագա ակումբը Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի հանդիպումներից հետո։
Սպերցյանը Կրասնոդարի շրջանավարտ է, նրա պայմանագիրը «Ցլերի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը։ Նախորդ մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 27 հանդիպում, դարձել ութ գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։ Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 3 միլիոն եվրո:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սպերցյանի գլխավոր հավակնորդները «Մոնակոն» ու Մարսելն են։