Ոստիկանության Արարատի բաժնում նյութեր են նախապատրաստվում հունիսի 2-ին Արարատի մարզում տեղի ունեցած որսագողության փաստով: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել Արարատի մարզի բնակիչ, 33-ամյա Մանուկ Մ․-ից, ով հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 14:20-ի սահմաններում, «Խոսրով անտառ պետական արգելոց» տանող ճանապարհի աջ հատվածում «Արփա-Սևան» ամբարտակի հարևանությամբ անցնող ջրատար առվի մեջ նկատել է «Բեզուարյան» այծ տեսակի սատկած կենդանի՝ վնասվածքներով:
Ահազանգով դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Ստեփանյանի գլխավորությամբ:
Ոստիկանություն ահազանգած Մանուկ Մ.-ն աշխատում է «Վայրի բնություն և մշակույթային արժեքների պահպանման հիմնադրամում»: