Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է ՀՀ ԱԳՆ: Տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների մասնակցությամբ հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Հիշեցնենք, որ հունիսի 8֊9-ը աշխատանքային այցով Երևան է ժամանել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Հունիսի 9-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը: Այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ նախագահի և ՀՀ վարչապետի հետ: