Այսօր՝ հունիսի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ ժամը 10։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն և ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Սարյան 36 Ա շենքի մոտ գտնվող կիսակառույց շինության մեջ նռնակ կա։
Փրկարարները նշված վայրում հայտնաբերել են Ֆ1-տիպի նռնակ, պայթուցիչը՝ հանած վիճակում, նռնակի մոտ։ Տեղում պարզվել է, որ սակրավորների կարիք չկա։