ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Աշխաբադում Կասպյան գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է անցկացնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» – ի թղթակիցը:
Ալիևը ռուս գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման հարցերը քննարկելու պատրաստակամության մասին է հայտարարել:
«Այսօր հնարավորություն կլինի խոսել նաև տարածաշրջանային խնդիրների շրջանակներում ստեղծված իրավիճակի, տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման մասին» , – ասել է Ալիևը:
Նա հույս է հայտնել, որ երկկողմ հարաբերություններն այսուհետ ևս կզարգանան։
Ավելի վաղ Պուտինը մասնակցել է գագաթնաժողովի մասնակից պետությունների ղեկավարների նեղ և ընդլայնված կազմով նիստերին: Մինչ այդ Ռուսաստանի նախագահը կարճատև զրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ, ինչպես նաև անձամբ շնորհավորել է երկրի խորհրդարանի վերին պալատի խոսնակ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի 65-ամյա հոբելյանի առթիվ:
Ավելի վաղ ՌԴ ղեկավարը հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հետ: