Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը ներկայացրել է, թե ինչ ստորաբաժանումներ են ներառվելու ստեղծվելիք Ներքին գործերի նախարարության մեջ։
«Կբացառվեն ոստիկանությունը ոչ բնորոշ գործառույթների իրականացման հնարավորությունները։ Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների առումով ևս նախատեսվում են բարեփոխումներ։ Վերջնական հավանության արժանանալուց հետո այն քննարկման կներկայացվի»,- Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Ա․ Ֆիդանյանը` շեշտելով, որ օպտիմալացված կառույցներ են լինելու։
Ֆիդանյանը նշեց, որ Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների առումով ևս բարեփոխումներ են նախատեսվում։
«Համաձայն ներկայացված մոդելի՝ տարածքային ստորաբաժանումները գործելու են Ոստիկանության կենտրոնական ապարատի համապատասխան գլխադասային ծառայությունների ուղղաձիգ ենթակայությամբ»,- հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։