Վերին Լարսի անցակետում ռուսական կողմից բացվել է մարդատար մեքենաների համար նախատեսված 12 լրացուցիչ երթևեկության գոտի, ինչը թույլ է տվել ավելացնել անցակետը և 10 անգամ կրճատել սահմանային խցանումը: Այս մասին հայտնում է Sputnik Georgia-ն՝ վկայակոչելով Հյուսիսկովկասյան մաքսային վարչության հասարակայնության հետ կապերի բաժինը։
Վրաց-ռուսական սահմանին ավտոմեքենաների հերթը գոյացել է հուլիսի 11-ի երեկոյան՝ զբոսաշրջիկների մեծ հոսքի պատճառով:
Հուլիսի 12-ի առավոտյան վրաց-ռուսական սահմանին իրավիճակը կայունացել է։