Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը նյութ է հրապարակել Վրաստան-Թուրքիա և Հայաստան-Թուրքիա սահմանին թուրքական զինուժի կողմից իրականացվող ծառայության վերաբերյալ: Այս մասին հայտնում է ermenihaber-ը։
Նշվում է, որ սահմանապահ ստորաբաժանումները, որոնք հիշյալ երկու երկրների հետ սահմանին՝ 2300մ բարձրության վրա պայքարում են անօրինական միգրացիայի, մաքսանենգության և «Քրդստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ-PKK) «ահաբեկիչների» դեմ, 24 ժամ 7 օր ծառայություն են իրականացնում:
Շեշտվում է, որ սահմանին հետախուզումը, դիտարկումը և պարեկությունը կատարվում է տեղական (թուրքական) արտադրության ջերմատեսիլ, գիշերային տեսանելիության սարքերով, անօդաչու թռչող սարքերով և բարդ ռելիեֆային տարածքներում շարժունակ զրահամեքենաներով: