«Կալանման կարգադրությունը պետք է իրավաչափ լինի, ոչ թե ինչ հանձնարարեն, գնաս ապուշ-ապուշ անես, վերջում էլ անունը դնես, թե բա ես իմ ծառայությունն եմ իրականացնում»։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբան և քաղաքական գործիչ Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի կալանման իրավաչափությանը։
«Այսինքն մենք ապրում ենք բռնության մեջ, իսկ այսօր Արմեն Գրիգորյանը բռնապետության զոհ էր»,- նշեց նա։
Պետրոսյանը հավելեց, որ ավելի ծանր հանցագործություններ կատարածները գրավի դիմաց ազատ են արձակվել։ «Ես Արմենին համարում եմ ազատամարտիկ, ինքը զոհվել է, այլ ոչ թե մահացել։ Զոհվելը միայն ազատամարտի դաշտում չի»,- ընգծեց Պետրոսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։