Ուրախ եմ տեղեկացնել, որ այսօր ստորագրված կարգադրությամբ մանկաբույժ-ուրոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր և պետական գործիչ Արա Բաբլոյանին նշանակել է Արցախի Հանրապետության պետական նախարար առողջապահության գծով խորհրդական: Այս մասին իր Telegram-ալիքում գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։
Նա վստահություն է հայտնել, որ սա լրացուցիչ մեխանիզմ կդառնա Բաբլոյանի ներուժն ու մեծ փորձն Արցախի առողջապահության համակարգի արդյունավետության շարունակական բարձրացման գործում ներգրավելու համար, առավել ևս, որ Արցախն արդեն մտնում է ոլորտի վերջնական պլանավորման և ռազմավարության իրականացման փուլ:
«Ինձ համար մեծ պատիվ է ունենալ այսպիսի մարդկային, մասնագիտական և պետական անձնավորության անվերապահ աջակցություն, և ես շնորհակալ եմ պարոն Բաբլոյանին, որ նա ուրախությամբ և անմիջապես ընդունեց իմ առաջարկ-խնդրանքը»,-նշել է Բեգլարյանը։