Հուլիսի 24-ին Ջավախքի Գանձա գյուղում նշվեց «Վահան Տերյանի պոեզիայի օրվա» ավանդական 55-րդ տոնակատարությունը։ Այս մասին հայտնում է «Ռադիո Նորը»։
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով պոեզիայի օրը չի նշվում արդեն երկու տարի։ Բայց այս տարի Տերյանի պոեզիայի սիրահարներն ու գիտակները կրկին հավաքվեցին Գանձա գյուղում։
Վահան Տերյանի պոեզիայի ավանդույթի համաձայն՝ այն սկսվեց Սուրբ պատարագով Սուրբ Կարապետ եկեղեցում, որը կառուցել է Վահան Տերյանի պապը 1840-ական թվականներին Գանձա գյուղում։ Տոնական պատարագից հետո հյուրերն այցելեցին Գրողի տուն-թանգարան։ Այս տարի՝ վերանորոգված ցուցասրահ։
Տոնական միջոցառումը տեղի է ունենում բաց երկնքի տակ։ Տոնական համերգին ներկա էին Հայաստանի ու Վրաստանի պետական և մշակույթային գործիչններ, պարային համույթներ, Նինոծմինդայի մշակույթի կենտրոնի ընթերցողներ ու երգիչներ, երաժշտական դպրոցի սաներ։
Վահան Տերյանի Պոեզիայի օրը Գանձա գյուղում նշվում է 1967 թվականից։
Դասական բանաստեղծը ծնվել է Գանձա գյուղում 1885թ. և 1920 թվականին, մահացել է թոքախտից։ Ապրելով ընդամենը 35 տարի՝ Տերյանը թողել է բավականին հարուստ և հանրաճանաչ ստեղծագործություն։