Հայ ըմբիշներ Կարապետ Չալյանը (մինչև 82 կգ) և Շանթ Խաչատրյանը (մինչև 72 կգ) դարձել են Վարշավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարի փոխչեմպիոններ։ Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ Armenia Today-ը հաղորդել էր, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը հաջող է հանդես եկել Վարշավայում կայացած միջազգային մրցաշարում. հայ 4 ըմբիշներն էլ մեդալներ են նվաճել։