Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինն այսօր հայտնել է, որ Ուկրաինայից հացահատիկի արտահանումը կարող է վերսկսվել օգոստոսի 1-ին:
«Հացահատիկի առաջին նավը կարող է դուրս գալ Ուկրաինայի նավահանգստից երկուշաբթի առավոտյան»,-Քալինի խոսքը մեջբերում է TASS-ը:
Նրա տվյալներով՝ նավերը բեռնելու գործընթացն ավարտված է:
CNN Türk հեռուստաալիքի տեղեկություններով՝ հացահատիկով առաջին պաշարը բաղկացած կլինի 16 բեռնանավից, որոնց կուղեկցեն անօդաչու թռչող սարքեր։
Ստամբուլում հուլիսի 22-ին ստորագրվել է փաստաթղթերի փաթեթ, որոնք կոչված են լուծելու համաշխարհային շուկաներ պարենամթերքի և պարարտանյութերի մատակարարման խնդիրը: ՄԱԿ-ը ևս միացել է գյուղատնտեսական արտադրանքի և պարարտանյութերի արտահանմանը խոչընդոտող հակառուսական սահմանափակումների վերացման աշխատանքներին: