ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, տեղեկացնում է Կրեմլի կայքը։
Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնագրերի իրականացման որոշ գործնական ասպեկտներ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներով։
Նշենք, որ այսօր ավելի վաղ հեռախոսային խոսակցություն էին ունեցել նաև ՌԴ և ՀՀ արտգործնախարարները: