Երևանի քաղաքապետարանը հայտնում է՝ Երևանի ավագանու անդամ Արման Անտոնյանի դեմ մահափորձից հետո օպերատիվ բուժօգնություն ցուցաբերելու և մասնագիտական պարտականությունները բարեխղճորեն ու բարձր պատասխանատվությամբ կատարելու համար Ռ. Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի վիրաբուժական բաժանմունքի պետ, ավագ վիրաբույժ Սերժ Խաչատուրյանը և Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կրծքային վիրաբուժության ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի ընդհանուր և կրծքային վիրաբույժ Մկրտիչ Մկրտչյանը պարգևատրվել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով:
Հիշեցնենք, որ դիմակավորված անձինք ներխուժել էին Երևանի ավագանու անդամի տուն, դաժան ծեծի ենթարկել նրան ու դանակահարել։