ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է՝ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից առաջարկներ դեռ չի ստացել։
«Ինձ համար դժվար է պատասխանել այս հարցին, քանի որ մենք չենք տեսել կոնկրետ առաջարկներ, որոնք ցանկանում է քննարկել Հայաստանի վարչապետը Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ գործողության համատեքստում, հետևաբար ես հիմա չեմ կարող կռահել»,- Լավրովի խոսքերն է մեջբերում TASS-ը։
Լավրովը նաև նշել է, որ «պայմանավորվածությունների կողմերից յուրաքանչյուրը, իհարկե, իրավասու է լրացուցիչ նախաձեռնություններ առաջարկել»։
Armenia Today-ն ավելի վաղ հայտնել է, որ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ խիստ անհրաժեշտ է դառնում ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշտումը։ Նա նշել էր, որ շփման գծի ցանկացած փորձ պետք է կասեցվի ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից։
«Բաքվի պահանջ և ընտրությունների նախապատրաստում». պատգամավորը նշել է պրոֆեսիոնալ բանակին անցնելու նպատակները
Հայաստանի իշխանությունների կողմից ընդունված բանակի վերափոխման հայեցակարգը պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատմամբ և պրոֆեսիոնալ բանակի անցումով կկատարի Հայաստանի ապառազմականացման Բաքվի...