Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեն քննարկել Թուրքիայից Bayraktar անօդաչուների գնման կամ Ռուսաստանում հնարավոր արտադրության հարցերը, РИА Новости -ին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ երկու երկրների նախագահների բանակցությունները տեղի են ունեցել ուրբաթ՝ Սոչիում։ Զրույցը տևել է ավելի քան չորս ժամ։
Պեսկովը բացասական է պատասխանել այն հարցին, թե արդյոք առաջնորդները քննարկել են թուրքական անօդաչու թռչող սարքերի հետ կապված հարցեր: «Ոչ», – ասել է նա: