«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը պարզաբանել է ավիաընկերության կողմից սպասարկվող չվերթների հետ կապված խնդիրները։
«Երեկ՝ երեկոյան 21:00-ից, մինչև այս պահը անդադար, մենք աշխատել և աշխատում ենք չվերթների հետ առաջացած խնդիրները լուծելու համար: Ստացվել է այնպես, որ աշխարհաքաղաքական բարդ իրավիճակը շատ ավիաընկերություններում առաջացրել է օդանավերի սղություն` պայմանավորված եվրոպական պատժամիջոցներով: Շատ լիզինգատուներ ետ են կանչել իրենց օդանավերը»,-Facebook-յան իր էջում գրել է Խաչատրյանը։Նա ավիաընկերության և ամբողջ թիմի անունից ներողություն է խնդրել պատճառված անհարմարությունների համար:
««Արմենիա» ավիաընկերությունը իր 6 տարվա պատմության մեջ երբեք չի հրաժարվել իր պարտավորությունների կատարումից: Այսօրվա ուշացումները ևս բացառություն չեն: 06/08 NGT 930 չվերթը, որը նախատեսված էր 10:20-ին, արդեն մեկնել է Մոսկվա: Դեպի Հուրգադա NGT 1727/1728 չվերթը կմեկնարկի 01:00 Երևանի ժամանակով: Բոլոր ուղևորներին հասանելի փոխհատուցումները կատարվելու են, հյուրանոցները ապահովվելու են: Շնորհակալություն ըմբռնման համար»,-նշել է Խաչատրյանը։