Ուկրաինայում սկսվել է թուրքական անօդաչու թռչող սարքերի արտադրության «Bayraktar» գործարանի շինարարությունը։ Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով ուկրաինական ՈՒՆԻԱՆ լրատվական գործակալությանը: ՈՒՆԻԱՆ-ին այդ մասին հայտարարել է Baykar Makina ընկերության գլխավոր տնօրեն Հալուկ Բայրաքթարը:
Գլխավոր տնօրենը հայտնել է, որ արդեն սկսել են կառուցել նաև հետազոտական կենտրոնը և առաջատար արտադրության կենտրոնը:
Երեքշաբթի Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը հայտնել էր, որ Ուկրաինայում «Bayraktar» թուրքական անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանի շինարարությունը կտևի մի քանի ամիս, իսկ գործարկումը հնարավոր է մինչև 2023 թվականի վերջը: