Հայկական շախմատի նախկին առաջատար, ներկայումս ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը երկրորդ հաղթանակն է տոնել FTX Crypto Cup մրցաշարում։ Այս մասին հայտնում է chess.com կայքը։
Երկրորդ տուրում Արոնյանի մրցակիցը լեհ գրոսմայստեր Յան-Քշիշտոֆ Դուդան էր։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2 հաշվով, սակայն հայ գրոսմայստերին հաջողվել է առաջ անցնել թայ-բրեյքում:
Առաջին տուրում Արոնյանը 2,5:1,5 հաշվով հաղթել է վիետնամցի Լե Կուանգ Լիեմին։ Արոնյանի հաջորդ մրցակիցը կլինի շախմատի աշխարհի առաջատար, աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը։
Երկու տուրից հետո հայ շախմատիստը վաստակել է 5 միավորով և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը՝ մեկ միավոր զիջելով Կարլսենին և հնդիկ գրոսմայստեր Ռամեշբաբ Ռամեշբաբու Պրագնանանդհային։