Ռուսաստանի Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել է դատավարական ստուգում անցկացնել RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հասցեին ստացված սպառնալիքների փաստով։ Այս մասին լրագրողներին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից:
«ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը գերատեսչության կենտրոնական աշխատակազմին հրահանգել է ստուգումներ անցկացնել Մ. Ս. Սիմոնյանին և նրա ընտանիքի անդամներին հասցեագրված սպառնալիքների փաստով և զեկուցել արդյունքների մասին», – ասված է հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունում նշել են, որ ԶԼՄ-ներում տեղեկություններ են հրապարակվում RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ուկրաինական ազգայնական «Ազով» գումարտակի կողմից սպառնալիքների մասին: Հրապարակված հաղորդագրության մեջ բերվում են լրագրողի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ բռնության և հաշվեհարդարի տարբեր միջոցներ: