Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով այսօր երեկոյան մեկնել է Բրյուսել։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից:
Կառավարությունից հիշեցնում են, որ օգոստոսի 31-ին Բրյուսելում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:
Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Զրուցակիցներն անդրադարձել էին օգոստոսի 31-ին Բրյուսելում նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը: Կողմերը կարևորել են երկխոսության շարունակականությունն ու հույս հայտնել, որ բանակցությունները կլինեն արդյունավետ: