Առնվազն 3 000 դրամով կբարձրանա անխտիր բոլոր թոշակառուների թոշակը: Այս մասին լրացուցիչ որոշմամբ հանդես կգա կառավարությունը: Նորության մասին հայտնեց ու պարզաբանեց ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանը կառավարության սեպտեմբերի 1-ի նիստում:
Նա ասաց, որ թոշակառուների 97,5 տոկոսի թոշակը բարձրանում է 3 000 դրամով, բայց կա 6 400 թոշակառու, որոնց թոշակը բարձրանում է 2 500 դրամով և 5300-ի թոշակը՝ 1 900 դրամով: Այս փաստի մասին Փաշինյանը տեղեկացել է մարզային այցելությունների ժամանակ հենց ծերերից: Հետևաբար լրացուցիչ քննարկման արդյունքում որոշվել է սահմանել միասնական 3 000 դրամի ավելացում՝ անխտիր բոլորի համար:
Փաշինյանը նաև նշեց, որ սպառողական զամբյուղից պակաս կենսաթոշակ երկրում չպետք է լինի: