Վրաստանում շարունակվում է Կախեթիայի Քվարելի մունիցիպալիտետի Շիլդա գյուղի մոտ գտնվող անտառում բռնկված հրդեհը:
Ինչպես հաղորդում է Новости-Грузия-ն, այսօր առավոտից վերսկսվել է հրդեհի մարման գործընթացը: Նշվում է, որ հրդեհի օջախները գտնվում են կիսալպիական գոտում, ինչի պատճառով հրշեջ տեխնիկան չի կարողանում տեղ հասնել: Վերջին օրերին հրշեջները հրդեհի վայր են տեղափոխվում տեխնիկան։
Հրդեհի մարմամբ զբաղվում են հրշեջները, անտառային տնտեսության գործակալության և Ազգային գվարդիայի զինծառայողների վաշտի աշխատակիցները: Հրդեհի մարման աշխատանքներին ներգրավվել են սահմանապահ ծառայության ուղղաթիռներ։ Մեկ օր առաջ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կարգադրություն էր ստորագրել վրացի զինվորականներին անտառային հրդեհի մարմանը միացնելու մասին:
Պարբերականը նշում է, որ Շիլդա գյուղի մոտակայքում հրդեհը բռնկվել է սեպտեմբերի 1-ին։ Նախնական տեղեկատվության համաձայն՝ հրդեհի մինչև 10 օջախ կա, որոնք ցրված են 20 հա տարածքում: Հրդեհի շրջանում ուժեղ ծուխ է, այն տարածվում է նաև Շիլդա գյուղի վրա: