Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման հարցեր։ Երկու երկրների ղեկավարների հանդիպումը կայացել է 7-րդ Արևելյան տնտեսական ֆորումի (ԱՏՖ) շրջանակում, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Իհարկե, ամենազգայուն հարցերից է Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության իրավիճակը»,- ասել է Պուտինը։
Կողմերը քննարկել են նաև ինտեգրացիոն ասոցիացիաների շրջանակներում երկկողմ համագործակցության և փոխգործակցության հարցեր։
Պուտինը նշել է, որ առաջիկայում Հայաստանի վարչապետը կմասնակցի Ուզբեկստանում ՇՀԿ-ի հովանու ներքո անցկացվող միջոցառումներին։
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ Ռուսաստանի նախագահի և Հայաստանի վարչապետը հեռախոսազրույցներ են ունեցել օգոստոսի 2-ին, օգոստոսի 8-ին, օգոստոսի 24-ին և օգոստոսի 29-ին։