Սեպտեմբերի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը, ժամը 15։30-ի սահմաններում ոստիկանություն է ահազանգել Լոռու մարզի բնակիչ՝ 67-ամյա Եսթերիա Հ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամ 14։10-ի սահմաններում 38-ամյա դուստրը տանից՝ Սեբաստիա փողոցի շենքերից մեկի բնակարանից դուրս է եկել՝ թողնելով իր կողմից գրված նամակ։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մինչ ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները որոնողական աշխատանքներ էին կատարում Լիաննա Հ.-ին հայտնաբերելու ուղղությամբ, ժամը 18։50-ի սահմաններում ոստիկանությունում ահազանգ է ստացվում, որ Կիևյան փողոցի 2/9 հասցեում կնոջ դի կա։
Դեպքի վայր են ժամանում ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։ Պարզվել է, որ հայտնաբերվածը ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որոնվող Լիաննա Հ.-ն է։ Նրա դին հայտնաբերվում է Հրազդանի կրճում։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայնէ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դիակի հայտնաբերման փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ անհայտ կորելու փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել Մալաթիայի քննչական բաժնում։