Սերբիայում ընթացող ըմբշամարտի ԱԱ-ում 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը բրոնզե մեդալ նվաճեց։ Այս մասին հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
Ամոյանը 7։1 հաշվով գեղեցիկ հաղթանակ տարավ Աշխարհի նախկին չեմպիոն, սերբ Վիկտոր Նեմեշի նկատմամբ։
Սա ընթացիկ առաջնությունում Հայաստանի հավաքականի առաջին մեդալն էր։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 11-ին Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում մեկնարկում են Օլիմպիական չեմպիոն, Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը, ԱԱ և ԵԱ մեդալակիր, 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանն ու Մ23 ԵԱ ոսկե մեդալակիր և Մ23 ԱԱ մեդալակիր, 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը և ԵԱ մեդալակիր և Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, 82 կգ քաշային Կարապետ Չալյանը:
Ըմբշամարտի զինվորականների ԱԱ․ հայ ըմբիշները 14 մեդալ են նվաճել
Երևանում անցկացվող Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունում հայ ըմբիշները 14 մեդալ են նվաճել, հայտնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։ ՀՀ...