ՀՀ գործընկեր երկրներից որևէ մեկը դեռևս չի դատապարտել Ադրբեջանին Հայաստանի դեմ ռազմական գործողություն սկսելու համար: Այս մասին Ազգային ժողովի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմելով ասաց ԱԺ պատգամավոր Վիգեն Խաչատրյանը: Նա նշեց, որ փոխարենը՝ Թուրքիան, Չավուշօղլուի բերանով, արդեն դատապարտել է Հայաստանին:
Խաչատրյանը նշեց՝ պետք է ՀԱՊԿ-ի, ՌԴ-ի և ՄԱԿ-ի պատասխանները ստանալուց հետո կրկին հավաքվել ու որոշումներ կայացնել:
«Հանրությունը մեզ չի ներելու դա: Մենք պետք է մտածենք, թե ում հետ ենք համագործակցում: Ժողովուրդը մեզանից է դա պահանջելու, ոչ թե մեր դաշնակիցներից. ինչո՞ւ չի դատապարտվում Ադրբեջանը»,- ասաց Խաչատրյանը՝ նշելով, որ մեր գործընկերները պետք է իմանան, որ մեր համբերությունը սահման ունի:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Գերատեսչությունը հայտնել է, որ հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ: ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը 49 զոհ ունի, տվյալները վերջնական չեն:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Գերատեսչությունը հայտնել է, որ հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ: ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը 49 զոհ ունի, տվյալները վերջնական չեն:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին: Այս մասին գրում է Առաջին ալիքը, որին լուրը փոխանցել են ՀՀ կառավարությունից: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ստացել են ՀՀ դիմումը և ռուսական միջնորդությամբ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Հավելենք նաև, որ ՀՀ ԱԺ-ն Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ հայտարարություն է ընդունել: