ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալ Ռոմեո Միկաուտաձեի հրավերով այցելել է Թբիլիսի՝ երկու երկրների միջև էներգետիկայի բնագավառում համագործակցության ընթացիկ հարցերը քննարկելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից։
«Մասնավորապես՝ Հայաստանի և Վրաստանի միջև վթարային իրավիճակներում էլեկտրաէներգիայի մատակարարման և էլեկտրաէներգիայի մատակարարման շեղումների կարգավորումների վերաբերյալ պայմանագրերի նախագծերը վերջնականացնելու և ստորագրելու նպատակով։ Նախարարի տեղակալ Հ. Վարդանյանը հանդիպումներ է ունեցել Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալ Ռ. Միկաուտաձեի, ինչպես նաև Վրաստանի էներգետիկ համակարգի մի շարք ընկերությունների ղեկավարների հետ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ այցի շրջանակներում ստորագրվել է Հայաստանի և Վրաստանի միջև վթարային իրավիճակներում էլեկտրաէներգիայի մատակարարման և էլեկտրաէներգիայի մատակարարման շեղումների կարգավորումների վերաբերյալ պայմանագիրը