Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հերքում է ադրբեջանցի զինծառայողների կողմից զոհված հայ զինծառայողների դիակները պղծելու վերաբերյալ լուրերը՝ տարածված տեսանյութերը համարելով կեղծ։ Այս մասին հայտնում են ադրբեջանակն ԶԼՄ-ները։
Նշվում է, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը և զինվորական դատախազությունն ուսումնասիրել և վերլուծել են որոշ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում էջերում հրապարակված տեսանյութերը, որտեղ ադրբեջանական բանակի զինվորները մարտական գործողությունների ընթացքում պղծում են զոհված հայ զինվորների մարմինները, անմարդկային գործողություններ կատարում նաև գերեվարված հայ զինվորների նկատմամբ։
«Պարզվել է, որ որոշ տեսանյութեր կեղծ են, մինչդեռ լուրջ կասկածներ են առաջացել այլ ձայնագրությունների հավաստիության վերաբերյալ»,- ասել է Գլխավոր դատախազի հատուկ հանձնարարությունների գծով ավագ օգնական, արդարադատության կրտսեր խորհրդական Իլգար Սաֆարովը։