Մոսկվայում կայացած բռնցքամարտի երեկոյի ընթացքում Կարեն Տոնականյանը նոկաուտով հաղթել է մրցակցին՝ Ռուսաստանի ներկայացուցիչ Եգոր ֆրոլցովին, որը պարտություն չուներ պրոֆեսիոնալ ռինգում։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Սա Տոնականյանի 3-րդ հաղթանակն էր պրոֆեսիոնալ ռինգում։ Հայ բռնցքամարտիկը շատ գրագետ մենամարտ է անցկացրել և բոլոր ռաունդներում ունեցել է նկատելի առավելություն։ 4-րդ ռաունդում հայ մարզիկի հարվածից հետո Ֆրոլցովը տապալվել է։