Նոր մանրամասներ՝ Բելգորոդում տեղի ունեցած հրաձգության մասին:
Բելգորոդում տեղի ունեցած հրաձգության դեպքի առթիվ ՌԴ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել: Այս մասին հայտնում է Ria.ru-ն:
«Ռուսաստանի Քննչական կոմիտեի գլխավոր ռազմական քննչական վարչությունում Բելգորոդի մարզում հանցավոր գործողությունների փաստով քրեական գործ է հարուցվել»,-ասված է եղել ՌԴ ՔԿ հաղորդագրության մեջ:
Գերատեսչության մամուլի հաղորդագրության համաձայն՝ ԱՊՀ երկրներից մեկի երկու քաղաքացիներ Բելգորոդի մերձակա Արևմտյան ռազմական օկրուգի հրաձգարանում պարապմունքների ժամանակ գնդակահարել են մարդկանց, որոնց թվում եղել են կամավորներ, որոնք ցանկացել են մեկնել ռազմական գործողության գոտի:
Նշվում է նաև, որ ավելի ուշ Բելգորոդի վրա աշխատել է Հակաօդային պաշտպանության համակարգը, հնչել է 16 պայթյուն:
Հիշեցնենք, որ Բելգորոդի Արևմտյան ռազմական օկրուգի հրաձգարանում ահաբեկիչների հարձակման հետևանքով 11 մարդ է զոհվել, 15-ը վիրավորվել: Հանցագործների վրա պատասխան կրակ են բացել, նրանք ոչնչացվել են։ ՌԴ-ն ՊՆ-ն հայտնել էր, որ ահաբեկչությունը տեղի է ունեցել կամավորների հետ կրակային պատրաստության պարապմունքների ժամանակ, որոնք կանչվել են մասնակցելու Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը: