Արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետ բացելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը մի քանի ամիս պաշտոնապես շրջանառվում է։ Այս մասին Թվիթերի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հավելել է, որ ՀՀ կառավարությունն սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին:
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ ԱԱԾ-ն շրջանառության մեջ է դրել հայ-ադրբեջանական սահմանին անցակետեր ստեղծելու մասին նախագիծ։