Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանին ծեծելու դեպքի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթև վնաս պատճառելու հատկանիշներով:
Տեղեկությունը «Լուրերին» հայտնել է կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը:
Հիշեցնենք, որ Էդգար Ղազարայնը ծեծի է ենթարկվել այսօր: Ավելի վաղ «5165» շարժման համահիմնադիր, ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանը Armenia Today-ին հայտնել էր, որ դեպքը տեղի է ունեցել Է. Ղազարայանի տան հարակից բակում: Նրա վրա հարձակվողները եղել են 2 անհայտ անձինք: