Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը կալանավորվել է: Այս մասին Armenia Today-ին հայտնեց նրա փաստաբան Գայանե Պապոյանը, սակայն հետագա քայլերի մասին մանրամասներ առայժմ չհաղորդեց:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությամբ ԱԱԾ ծառայողները ձերբակալել են փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։
««Փաստաբանության մասին» օրենքի 22-րդ հոդվածի երրորդ պարբերության հիման վրա՝ վարույթն իրականացնող մարմինը փաստաբանին ձերբակալելու մասին տեղեկացրել է Փաստաբանների պալատի նախագահին»,- նշել էր Խաչատրյանը։
Ավելի ուշ պարզվել էր, որ Ալեքսանյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
«Թեև նախազգուշացվել եմ նախաքննական գաղտնիքը չհրապարակելու մասին, սակայն ցանկանում ենք բոլորին տեղեկացնել, որ նախաձեռնված քրեական վարույթը կաշառքի հետ բացարձակ կապ չունի»,- գրել էր նրա փաստաբանը։